ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, ՀՀ-ում վարչապետն անձամբ է գնում սուպերմարկետներ ու ռեստորաններ

Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, ՀՀ-ում վարչապետն անձամբ է գնում սուպերմարկետներ ու ռեստորաններ
18.03.2020 | 14:46

«Հրապարակը» գրում է. «Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք և չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսևորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետևենք աշխարհի օրինակին և զգուշության բոլոր կանոնները պահպանելով՝ պահպանենք մեր ազգաբնակչության առողջությունը։ Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ՝ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք և իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը։ Պարզվեց՝ արտակարգ դրությունը ոչ մի սահմանափակում չի պարունակում մարդկանց տեղաշարժի, հանրային օբյեկտների աշխատանքի առումով։ Ոչ մի ռեստորան ու հանրային օբյեկտ այս օրերին չի փակվել, դեռ ավելին՝ վարչապետն անձամբ է շրջում սուպերմարկետներով ու ռեստորաններով և ուրախանում՝ այնտեղ մարդկանց հանդիպելով։ Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, խանութներ մտնում են հերթով, որ միմյանց չվարակեն, իսկ մեզանում վարչապետն ուրախ-ուրախ հայտարարում է, որ անգամ տուրիստներ կան երկրում, իսկ ռեստորանները, ինչպիսի հաջողություն, դատարկ չեն։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնեք և ձեր վաղեմի երազա՞նքն իրականացնեք»:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ